ՌՈԶԱԼԻ

ֆանտաստիկ կինոկատակերգություն | 2023
Հայաստանյան գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողանում են ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ: Ռոզալին աչքի է ընկնում ոչ միայն հզոր արհեստական բանականությամբ. նրանում ինտեգրված են սինթետիկ հորմոններ, որոնց շնորհիվ կարողանում է մտածել ու զգալ իրական մարդու պես:
Սա աննախադեպ ձեռքբերում է նանո-տեխնոլոգիաների ոլորտում: Բայց որպեսզի Ռոզալին «մարդ դառնա», պիտի ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ:
Ռոբոտի փորձարկման վերջին փուլին համաձայնում է մասնակցել պարտքերի մեջ խրված ու սեփական ստերի մեջ խճճված մի երիտասարդ: Եվ եթե «բանական» ռոբոտը կարող է սիրահարվել սովորական մարդուն, ապա անուղղելի ստախոսն ու խարդախը, սիրահարվելով, կարող է դառնալ իսկական հերոս:
Դերերում` Տարոն Իսպիրյան, Նաստասյա Գոլովկո, Սուրեն Թումասյան, Վազգեն Զաքարյան, Ալբերտ Սաֆարյան, Լիլիթ Ավդալյան
Բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Բաբախանյան
Սցենարի հեղինակներ՝ Աշոտ Աբրահամյան, Դավիթ Բաբախանյան, Ռուբեն Ջաղինյան
Բեմադրող օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան
Բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան
Զգեստների նկարիչ՝ Մարգարիտա Մկրտումյան
Մոնտաժի ռեժիսոր՝ Մանվել Հովսեփյան
Երկրորդ ռեժիսոր՝ Սուրեն Սաֆարյան
Երաժշտությունը՝ Գրիգոր Կյոկչյանի, Արման Պարսամյանի
Հնչյունային ռեժիսորներ՝ Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան
Նկարահանման խմբի տնօրեն՝ Դավիթ Եղիազարյան
Հետարտադրության պրոդյուսեր՝ Վահան Հովհաննիսյան
Գործադիր պրոդյուսեր՝ Արշավիր Գրիգորյան
Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կյոկչյան
Պրոդյուսեր՝ Արման Միտոյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան


