Անավարտ թռիչք
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և «Շարմ Հոլդինգ»-ը ներկայացնում են «Անավարտ թռիչք» գեղարվեստական կինոնկարը: Այն նվիրվում է 2006թ. մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթն իրականացնող A-320 ինքնաթիռի ողբերգական վթարի զոհերի հիշատակին: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է: Դրամատիկ այդ օրը հանգամանքների բերումով ընդհատվեց հերոսների սիրո պատմությունը` ինչպես և օդանավում գտնվող 113 մարդկանց կյանքը: «Անավարտ թռիչքը» ռոմանտիկ սիրո մի պատմություն է, որի պարզությունն ու անկեղծությունը կյանքի անլուծելի թվացող դժվարությունները հաղթահարելու հույս են ներշնչում: Այս հուզիչ ֆիլմն անտարբեր չի թողնի ոչ մեկին:
ՌԵԺԻՍՈՐ` ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆ
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ` ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ` ՀՐԱՉ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
ՍԱՈՒՆԴԹՐԵՔԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ` ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՊԵԼՅԱՆ, ԱԼԲԵՐՏ ԱԲԳԱՐՅԱՆ
ԳՈՐԾԱԴԻՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ՎԱՀԱՆ ԱԶԱՏՅԱՆ
ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐ` ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ, ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դերերում՝ Տաթև Հովակիմյան, Տիգրան Մակարյան, Սերժ Ավետիքյան, Լուիզա Ղամբարյան, Արփինե Իսրայելյան, Վարդան Հովսեփյան, Անի Երանյան, Գայանե Ասլամազյան, Խորեն Աբրահամյան












