Home
Menu
Search
  • Languages
  • Վիշապ

    Առաջին հայկական ֆիմը սուպերհերոսի մասին - 2022

    Ֆիլմի գլխավոր հերոսը ուսանող Հայկն է։ Համակուրսեցու հետ ծեծկռտուքի ժամանակ Հայկն ընկնում է ու գլուխը խփում Վիշապի հուշարձանին և, ուշքի գալով, իր մեջ գերբնական ուժ է զգում: Հայկի մտերիմ ընկերը՝ Գոռը, հավատում է հայկական դիցաբանության մեջ չար ուժերի դեմ պայքարող Վիշապների գոյությանը և բացատրում է Հայկին վիշապների ուժի զորությունը։ Ոգևորված Հայկը սկսում է օգնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց: Իր գերբնական ուժի շնորհիվ Հայկին հաջողվում է կանգնեցնել հանցագործներին ու փրկել սիրած աղջկան․․․

     

    Ռեժիսորներ՝  Գրիգոր Գասպարյան, Արման Սարգսյան
    Սցենարիստ՝ Աշոտ Աբրահամյան
    Օպերատոր՝ Միհրան Ստեփանյան
    Գլխավոր դերերում ՝ Տիգրան Վարդանյան, Վահագն Մարտիրոսյան, Էլեն Գևորգյան, Արեգ Գևորգյան
    Պրոդյուսերներ՝ Արման Միտոյան, Ռուբեն Ջաղինյան