ՄԵՐ ԲԱԿԸ 25 ՏԱՐԻ ԱՆՑ

կոմեդիա | 2021
Ֆիլմը «Մեր բակը» նախագծի հերթական էջն է, որ ներկայացնում է արդեն ծանոթ բակի կյանքի անկասելի ընթացքը, նախորդ ֆիլմերից սիրված հերոսներին…
25 տարի անց «Մեր բակում» շատ բան է փոխվել: Մեծացել են փոքրիկ ջութակահար «Դիմեդրոլը» և Ազատի թոռնուհի Արուսը: Հայտնվել են նոր բնակիչներ՝ Սիրիայից ընտանիքի հետ տեղափոխված Գեյցը (Կամսար) և չինացի երիտասարդ Չուան Լին, ով սենյակ է վարձել Հրանտի բնակարանում: Ամեն ինչ լավ կլիներ, ու «Մեր բակում» սովորականի պես կշարունակվեր խաղաղ կյանքի հանգիստ ընթացքը, եթե հանկարծ այստեղ չհայտնվեր... «հոնկոնգյան մաֆիայի» ոսկին…
Անհավատալի սյուժետային շրջադարձերը շարունակ դժվարին ընտրության առջև են կանգնեցնում ֆիլմի հերոսներին: «Մեր բակի» բնակիչների երկու սերունդները, միմյանց օգնելով և աննախադեպ հնարամտություն ցուցաբերելով, ելք են գտնում թվացյալ անհույս իրավիճակներից:
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ` ՍԱՐԳԻՍ ՄՆՈՅԱՆ, ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆ
ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ` ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ` ԱՐԹՈՒՐ ՂԱՐԱՅԱՆ
ԴԵՐԵՐՈՒՄ` ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆ, ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ, ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ԱՐՈՒՍ ՏԻԳՐԱՆՅԱՆ, ՏԱՐՈՆ ԻՍՊԻՐՅԱՆ, ՖԸՆԳ ՅԱՆԳՄԻՆԳ, ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՒ ՈՒՐԻՇՆԵՐ
ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆ












