Home
Menu
Search
  • Languages
  • ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ:

    Դրամա | 2016

    ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ ստեղծված ֆիլմը մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին է:  Վերաարժևորե′լ կյանքը, գնահատե′լ շրջապատող մարդկանց, սիրե′լ հայրենիքը. սա է ֆիլմի հիմնական ասելիքը:

    Ֆիլմի հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25 տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը:  Նրանցից երկուսը ճակատագրի բերումով մասնակցում են արցախյան ազատամարտին և հերոսանում: Ֆիլմում զուգահեռաբար զարգանում են պատերազմի ու սիրո թեմաները։ Հենց սերն է, որ ապրեցնում է բոլորին՝ ուժ տալիս դժվարին պահերին. սերը հայրենիքի, մանկության ընկերների, քնքուշ ու սիրելի էակի հանդեպ:

    Ֆիլմի հեղինակները ներկայացնում են պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը՝ միախառնված հումորի հետ, ինչը ստիպում է հանդիսատեսին և՛ հուզվել, և՛ ժպտալ…

    Նախագիծն իրականացվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվերով եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

     

    ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ ԵՒ ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ: ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

    ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ: ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

    ԿՈՄՊՈԶԻՏՈՐ: ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    ՖԻԼՄԻ ՍԱՈՒՆԴՏՐԵԿԻ ՀԵՂԻՆԱԿ: ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

    ՊՐՈԴՅՈՒՍԵՐ: ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

    ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ: ՌՈՒԲԵՆ ՋԱՂԻՆՅԱՆ