Home
Menu
Search
  • Languages
  • Հյուսիս Հարավ

    Կոմեդիա | 2015

    Սյուժեի հիմքում սիրո և իսկական ընկերության պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միայն հերոսների հարազատ քաղաքում` Երևանում:

    Գլխավոր հերոսները` չորս ընկեր, սեփական թեթևամտության և անհեռատեսության արդյունքում հայտնվում են դժվար կացության մեջ: Ծանր վիճակից  դուրս գալու համար նրանց անհրաժեշտ է բավականին մեծ գումար: Փորձելով հայթայթել այդ գումարը` նրանք դառնում են խարդախության զոհ, և վիճակը պարզապես անելանելի է դառնում: Թվում է, թե այլևս ոչինչ չի կարող փրկել նրանց, բայց վերջին պահին նրանք հիշում են, որ ապրում են Երևանում` մի քաղաքում, ուր երբեք միայնակ չես և որտեղ բոլորը պատրաստ են օգնության ձեռք մեկնել: Նրանք կարողանում են լուծել իրենց բոլոր խնդիրները և ապացուցել, որ իսկական ընկերության դեմ անզոր է կյանքի ցանկացած հանգամանք…

     

     

    ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ` ԴԱՎԻԹ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

    ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ` ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ` ՎԱԶԳԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

    ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ԱՐՄԱՆ ՄԻՏՈՅԱՆ

    ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

    ԴԵՐԵՐՈՒՄ` ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈ, ԴԱՎԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ, ՀՏ ՀԱՅԿՈ (ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ), ՄԻՇՈ (ՄԻՔԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ), ՍՈՍ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆ, ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՄԱՐՋԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԷՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐ