ՕԼԻՄՊԻԿՈՍ

Անիմացիոն ֆիլմ | 2020
Անիմացիոն ֆիլմը,որ հիմնված է պատմական փաստերի վրա, առավել քան արդիական է այսօր: Այն հյուսված է միասնական ուժի և համախմբված լինելու գաղափարի վրա՝ ինչը հաղթանակներ կերտելու կարևոր գրավականն է: Իսկ ֆիլմի գլխավոր դրական հերոսները հայրենասիրության և ընտանեկան բարձր արժեքների լավագույն օրինակ են: Ֆիլմի հիմնաքարը Մեծ Հայքի Վարազդատ Արշակունի արքայի մասին մեզ հասած պատմական փաստն է, որի «խոսուն» վկան Հունաստանի Օլիմպիա քաղաքում՝ Օլիմպիական խաղերի թանգարանում պահպանվող հնագույն մարմարե հուշատախտակն է՝ հաղթանակած մարզիկների անուններով: Վարազդատ արքան օրերից մի օր Հին Հունաստանից ստանում է նամակ, որով երկրի լավագույն մարզիկին հրավիրում են մասնակցելու օլիմպիական խաղերին։ Հիշելով իր մարտական անցյալը՝ արքան որոշում է անձամբ մեկնել Հունաստան և մասնակցել օլիմպիական խաղերին՝ ապացուցելու, որ ուժեղ է, ամուր և հզոր։ Հաղթահարելով չար ուժի կողմից կազմակերպված բազում խոչընդոտները՝ Վարազդատը դառնում է օլիմպիական խաղերի չեմպիոն և փառքով վերադառնում Հայաստան...
Բեմադրող ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Հայկ Սահակյանց
Սցենարի հեղինակներ՝ Վարդան Զադոյան, Դավիթ Սահակյանց, Լյուդմիլա Սահակյանց, Ռուբեն Ջաղինյան, Հայկ
Սահակյանց, Սարգիս Մնոյան
Բեմադրող նկարիչ՝ էռնեստ Մուրադյան
Կոմպոզիտոր՝ Արմեն Մարտիրոսյան
Պրոդյուսերներ՝ Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց
Հետարտադրության պրոդյուսեր՝ Վահան Հովհաննիսյան
Գլխավոր պրոդյուսեր՝ Ռուբեն Ջաղինյան
Հերոսներին հնչյունավորել են՝ Արման Նավասարդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Զարուհի Բաբայանը, Ջուլիետա
Ստեփանյանը, Լիլիթ Թոխատյանը, Վիգեն Ստեփանյանը, Նարեկ Դուրյանը, Դավիթ Բաբայանը





