Հատուկ ջոկատ

17 հաղորդումից բաղկացած հեռուստանախագիծը նպատակ ունի նպաստել հեռուստադիտողների ռազմական ու հայրենասիրական դաստիարակությանը, զինծառայության, հայկական բանակի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը։ Հեռուստաշարն աշնանային եթերաշրջանի ընթացքում հաճելի լարվածության մեջ կպահի մարդկանց, որոնք կտեսնեն թիմային աշխատանք, ֆիզիկական և հոգեբանական արգելքների հաղթահարում և առողջ մրցակցություն: Պրոֆեսիոնալ հրամանատարների մարտական հրահանգները, գրագետ նախապատրաստական աշխատանքը ենթակաների հետ, հայ սպայի առավել վստահելի ու դրական կերպար կձևավորեն հեռուստադիտողի մոտ: Շարքը հեռուստադիտողին կծանոթացնի հայկական բանակում առկա ցամաքային և օդային զորատեսակների և կիրառվող հիմնական զինատեսակների հետ:






