Բարև էրգիր

«Բարև, Էրգիր» հաղորդաշարում համադրվում են պատմական հայրենիքի մասին մեզ հասած տեղեկություններն ու տեղում արված իրական կադրերը, մասնագետների ու փորձագետների կարծիքներն ու մեզ հասած ավանդազրույցները: Հաղորդման հերոսը ճանապարհ է ընկնում դեպի մոտիկ, բայց միաժամանակ և շատ հեռու հայրենիք՝ Արևմտյան Հայաստան՝ տեսնելու Անին, տառեխ որսալու Վանա լճից, լողալով հասնելու Աղթամար, այցելելու Մհերի դուռ, սեփական աչքերով տեսնելու Աստվածների լեռը՝ Նեմրութը, լինելու Հայկի ու Բելի ճակատամարտի վայրում ու հայկական լեռնաշխարհի չորս գետերի հատման տեղում՝ «եդեմական դրախտում»։ Սրանք ընդամենը մի քանիսն են պատմական հայրենիք կատարած ուխտագնացությունների շարքից:
Երկրորդ եթերաշրջան
«Բարև, Էրգիր» հաղորդաշարի երկրորդ եթերաշրջանը նվիրված է Կիլիկյան Հայաստանին։ Ուղևորության ընթացքում հաղորդման հերոսը այցելում է Արևմտյան Հայաստանի բերդեր ու ամրոցներ, որոնք մեկը մյուսին հերթ չտալով պատմում են Կիլիկյան Հայաստանի զորության ու շքեղության, երբեմնի փառքի ու նաև ցավոտ անկման մասին։
ԱՌԱՋԻՆ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ՝ ԻԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՋԵՅՄՍ ՆԱԶԱՐՅԱՆ, ԷԼԵՆ ԲԱԲԱԼՅԱՆ
ՌԵԺԻՍՈՐ՝ ՀՐԱՉՅԱ ԶԱՔԱՐՅԱՆ
ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԱՅԱՆ
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ՝ ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԱՐԵԹԻՎԸ` 2018
ԵՐԿՐՈՐԴ ԵԹԵՐԱՇՐՋԱՆ
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ՝ ԻԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՋԵՅՄՍ ՆԱԶԱՐՅԱՆ, ԷԼԵՆ ԲԱԲԱԼՅԱՆ
ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ՝ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
ՕՊԵՐԱՏՈՐ՝ ՄԿՐՏԻՉ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐ՝ ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆ, ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԱՐԵԹԻՎԸ` 2019







