ԶԱՐԹՆՈՒՄ է ԵՐԵՎԱՆԸ

Պրեմիերան «Դվին մյուզիքլ հոլ» համերգասրահում | 2019
Համերգային շոու ծրագիրն ընդգրկում էր հայկական մեծածավալ երաժշտական մշակութային ժառանգության մի շերտը կազմող՝ անցյալ դարի 40 – 70 - ական թվականների հրաշալի երգերը։ Դրանք նոր գործիքավորմամբ և նորովի մատուցմամբ հնչեցին «Հայ համերգ Project »-ի կատարմամբ։ Նվագախմբի կենդանի հնչողությամբ և ոճային պարերով ուղեկցվող համերգային ծրագիրն իսկական երգի տոն էր, որտեղ միաձուլվել էին հինն ու նորը, ռետրոն ու մոդեռնը։ Ծրագիրը նաև լավ հնարավորություն էր մոռացումից վեր հանելու, նոր կյանք հաղորդելու և նոր մեկնաբանությամբ ներկայացնելու այդ ժամանակաշրջանում գրված այն գեղեցիկ բանաստեղծական տողերով և շատ մեղեդային երգերը, որոնք իրենց հայաշունչ երաժշտական լեզվով ասես միավորող օղակ լինեն տարբեր սերունդների միջև։
Համերգային ծրագրի տեսատարբերակը ցուցադրվել է «Արմենիա Թի-Վի» հեռուստաալիքով
ԿՈՄՊՈԶԻՏՈՐ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲԵՄԱԴՐՈՂ ՌԵԺԻՍՈՐ` ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
ՎՈԿԱԼԻ ԳԾՈՎ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ԱՐԱՔՍՅԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՌԵԺԻՍՈՐ` ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԲԵՄԱՆԿԱՐԻՉ` ՔՆԱՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊԱՐԵՐԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ՔՐԻՍՏԻՆԱ ԱՎԱԳԻՄՅԱՆԻ
ՀԱԳՈՒՍՏԻ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ` ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻ
ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՁԵՒԱՎՈՐՈՒՄԸ` ՏԻԳՐԱՆ ԿՈՒԶԻԿՅԱՆԻ
ԴԻԶԱՅՆԸ` ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ԵՐԳԵՐԻ ԲԱՌԵՐԻ ԽՄԲԱԳԻՐ` ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ


