ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ XVII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ XVII ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ
Տարեթիվը՝ 2018
Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գալա համերգ: Ելույթներով հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվեց հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչեցին՝ հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև «Քոչարի» պարեղանակը, հնչեց նաև «Դլե յամանը» Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Ելույթով հանդես եկան նաև ֆրանսիացի հայտնի երգչուհի ZAZ-ը (Զազ) և արտասահմանյան այլ երաժիշտներ: Համերգի եզրափակիչ հատվածն ամբողջությամբ նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:





