Home
Menu
Search
  • Languages
  • ORIFLAME FASHION NIGHT

    Կարապի լճի շրջակայքում հունիսի 6-ի երեկոյան երևանցիներն ու մայրաքաղաք ժամանած հյուրերն ականատես եղան «Oriflame Fashion Night» մասշտաբային ցուցադրությանը: Նորաոճ, վառ ու շքեղ շոուի բացումը վստահված էր Շվեդիայից ժամանած երգչուհի Աննա Քրիստոֆերսոնին:  Բացօթյա շոուի ընթացքում իրենց հավաքածուները ներկայացրին վեց հայ մոդելավորողներ՝ Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը, Միկա Դանիելյանը, Գևորգ Շադոյանը և Արևիկ Սիմոնյանը:


    Լճում տեղադրված հարթակի վրա մոդելները ցուցադրեցին դիզայներների հավաքածուները: Ցուցադրումն ընդմիջվեց  կրակներով համարով, ստեպ պարողների, նաև ջութակահարուհիների ելույթներով:

     

    ՌԵԺԻՍՈՐ: ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

    ՊՐՈԴՅՈՒՍԵՐ: ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՅԱՆ