ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋ
Տարեթիվը` 2013 թվական
Մյուզիքլ
Պրեմիերան` 4 դեկտեմբերի 2013 թ. Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն: Նվիրված է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:
«Սիրո կամուրջ» մյուզիքլը մերօրյա երիտասարդների մասին է, իրենց երազանքներով ապրող տարբեր խառնվածքի ու բնավորության տեր տղաների ու աղջիկների, ովքեր բավական հավակնոտ են և պատրաստ են պայքարելու հաղթանակի հասնելու համար: Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է, ում բախտ է վիճակվում մասնակցել միջազգային երաժշտական փառատոնին: Հաղթանակը դառնում է նրա երազանքը, իսկ պատահական ծնված սերը` պայքարելու իմաստը: Երազանքների իրագործման ճանապարհին երիտասարդը բախվում է կյանքի անարդարություններին և թևաթափ լինում: Մտորումների խաչմերուկում նա ծանոթանում է թափառական մի աշուղի հետ, ով փոխանցում է հերոսին սայաթնովյան երաժշտության ոգին…
Մյուզիքլի լեյտմոտիվը «կամուրջ» է անցյալի ու ներկայի միջև: Այն մերօրյա երաժշտական աշխարհ է ներմուծում Սայաթ-Նովայի՝ սիրով լի մեղեդիները:
Կենդանի կատարմամբ հնչող երգերի ու բարձրակարգ բեմականացմամբ ներկայացվող պարերի միջոցով արտահայտվում են տարբեր հույզեր` սեր, խարդավանք, հիասթափություն, բերկրանք…
Պարային համարները մշակելու և բեմականացնելու համար Մոսկվայից հրավիրվել է հեղինակավոր պարուսույց Վալերի Արխիպովը:
Նախագիծն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Բեմադրող ռեժիսոր` Վահան Բադալյան
Սցենարի հեղինակներ` Հակոբ Ռուբինյան, Վահրամ Սահակյան
Կոմպոզիտորներ` Արմեն Մարտիրոսյան, Էմմա Ասատրյան, Քրիստ Մանարյան, Արա Թորոսյան (Մուրզո)
Խոսքերի հեղինակներ` Անիտա Հախվերդյան, Էմմա Ասատրյան, Գրիգոր Կյոկչյան, Քրիստ Մանարյան
Գործիքավորողներ` Արա Թորոսյան (Մուրզո), Մարտին Միրզոյան («Սիրո կամուրջ» երգ)
Բեմադրող պարուսույց` Վալերի Արխիպով
Բեմադրող նկարիչ` Դավիթ Մինասյան
Զգեստների նկարիչներ` Ինեսսա Սևունց, Արամ Նիկոլյան
Հնչյունային ռեժիսորներ` Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան
Լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի
Երաժշտական պրոդյուսեր` Արթուր Ասատրյան
Գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան
Պրոդյուսեր` Կարեն Ղազարյան
Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան








