Home
Menu
Search
  • Languages
  • ԱՆԱՀԻՏ

    ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄ - 2014

    Հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, որը ստեղծվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով:

    «Ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա. մենք ընդամենը նախշ ենք կարպետի, այսօր արքա ես, վաղը՝ ով գիտի». ուղիղ մեկ տարի էկրաններից հնչեց այս արտահայտությունը:  Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը դիտումների քանակով ռեկորդ սահմանեց հայկական մուլտարտադրության ոլորտում. այն կինոթատրոններում դիտեց 80.000-ից ավելի մարդ:

    «Ռոբերտ Սահակյանց» փրոդակշնին 5 տարի պահանջվեց ստեղծելու համար հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն երաժշտական ֆիլմը:

    Նախագիծն իրականացվել է «Սահակյանց Փրոդաքշն»-ի հետ համատեղ՝ ՀՀ  մշակույթի նախարարության պատվերով Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի և «ԼՈՒՅՍ» հիմնադրամի աջակցությամբ:

     

    Ռեժիսոր` Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց

    Պրոդյուսերներ` Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց, Կարեն Ղազարյան

    Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան