Քայլ Ձիով
Հետաքրքիր սյուժեով արկածային կինոկատակերգություն` համեմված նուրբ հումորով և ազգային կոլորիտով:
Ալմաթիի կենտրոնական թանգարանի սրահներից մեկում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար: Եզրափակչում հաղթողի կոչումը խաղարկում են հայ և հնդիկ շախմատիստները: Հաղթում է հայը: Միևնույն ժամանակ թանգարանում պլանավորվում է հանդուգն կողոպուտ: Գործը հանձնարարված է բարձրակարգ ավազակի, ով քողարկվում է մատուցողի հագուստով, իսկ գողոնը թաքցնում շոկոլադե շախմատի ձիու մեջ: Այդ ամենից անտեղյակ հայ շախմատիստը կատարում է ևս մեկ հաղթական «քայլ ձիով»՝ նա կուլ է տալիս գողացված Լենկթեմուրի ռուբինը և ուղևորվում Հայաստան…
Ֆիլմը նվիրվել է Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին:
ՍՑԵՆԱՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ` ՆԱՐԵԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌԵԺԻՍՈՐ` ԳՈՌ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ԵՐԿՐՈՐԴ ՌԵԺԻՍՈՐ` ԻԼՅԱ ՖԱՐՖԵԼ
ԲԵՄԱԴՐՈՂ ՕՊԵՐԱՏՈՐ` ՖԻԼԻՊ ՎԱՆԴԵՒԱԼ
ՍԱՈՒՆԴՏՐԵԿԻ ՀԵՂԻՆԱԿ` ԹԱԹԱ ՍԻՄՈՆՅԱՆ
ԿՈՄՊՈԶԻՏՈՐ` A.CHILLA
ԳԼԽԱՎՈՐ ԴԵՐԵՐՈՒՄ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆ, ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, ԱՍԵԼ ՍԱԳԱՏՈՎԱ
ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ` ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

















